News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վայրի բնության սիրահար Կեւին Դուլին՝ Ալբուկերկեից (ԱՄՆ), Ալյասկայում գորշ արջի զարմանալի լուսանկարներ է արել։ Լուսանկարներում կենդանին Ալեգնեկ գետում ձուկ է որսում՝ հայտնում է Daily Mail-ը։

Արջը համարյա բռնել էր սաղմոնին, երբ նա փորձում էր դուրս թռչել նրա թաթերից։ Արջն իրեն չի կորցնում եւ թռնում է նրա ետեւից՝ ծիծաղելիորեն տարածելով բոլոր չորս թաթերը։ Ոստյունը հաջողությամբ է ավարտվում։ Կեւինի լուսանկարներում բավարարված ծուռթաթը ատամներով պահել է ձկանը։

«Նկարահանելը իմ կյանքի հիմնական զբաղմունքն է։ Բնությունը լուսանկարելը իմ ամենամեծ կիրքն է։ Ես ուզում եմ իմ լուսանկարներով կիսվել աշխարհի հետ, որպեսզի բոլորը հասկանան, թե որքան հիանալի եւ զարմանալի է շրջակա աշխարհը»,- պատմել է Կեւինը։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ