News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Նյու Յորք-Հյուսթոն չվերթով թռչող ինքնաթիռի սրահում էլեկտրոնային ծխախոտից հրդեհ է բռնկվել։ Սարքը եղել է ուղեւորի նստարանի վերեւում գտնվող բեռնախցիկում՝ հայտնում է The Sun-ը։

Միջադեպը տեղի է ունեցել ուղեւորների հաշվառման ժամանակ եւ իրարանցում է առաջացրել սրահում։ Ուղեկցորդուհին կրակմարիչի միջոցով անմիջապես հանգցրել է կրակը։

Տեղի ունեցածի պատճառով ոչ ոք չի տուժել։ Delta ավիաընկերության չվերթը հետաձգվել, այնուհետեւ հանվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ