News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


JetBlue ավիաընկերության ինքնաթիռի ուղեւորուհուն դուրս են բերել ինքնաթիռից բարձր հայհոյանքների եւ անձնակազմի հետ վիճաբանություն սկսելու համար։ 32-ամյա Վալերի Գոնսալեսը հրաժարվել է նստել 3-ամյա երեխայի կողքին, վիճել եւ գնացել է այլ տեղ փնտրելու, ինչը դուր չի եկել ինքնաթիռում գտնվողներին՝ հայտնում է NBC Miami-ն։

Կնոջը խնդրել են հեռանալ ինքնաթիռից, նա հրաժարվել է, եւ անձնակազմը պահապանների է կանչել։

Անվտանգության աշխատակիցներին եւս Գոնսալեսը հասցրել է հայհոյել։

Հաջորդ օրը դատարանում կինն իրեն բավական հանգիստ է պահել, սակայն դատարանը, որոշել է, որ նա պետք է մնա Բրովարդի բանտում եւ կարող է ազատվել 1000 դոլար գրավի դիմաց։։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ