News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ապագայում ճանապարհորդները կկարողանան ուղեւորվել դեպի Մարս 100 000 դոլարով, հայտարարել է ամերիկացի գյուտարար եւ գործարար Իլոն Մասկը, հաղորդում է Turizm-ը՝ հղում կատարելով Yahoo Actualites-ին:

SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը կիսվել է իր կանխատեսումներով զբոսաշրջիկների համար դեպի Մարս թռիչքների գնի վերաբերյալ: Նրա խոսքերով՝ տիեզերական ճանապարհորդության համար անհրաժեշտ են հսկայական միջոցներ: Ներկայումս Կարմիր մոլորակում գաղութ ստեղծելու նպատակով 12 մարդ ուղարկելը կարժենա 10 մլրդ դոլար յուրաքանչյուրի համար: Սակայն ապագայում արժեքը զգալիորեն կնվազի: Ամերիկացի գործարարը համոզված է, որ սկզբում ուղեւորությունը դեպի Մարս կարժենա 500 000 դոլար, իսկ հեռանկարում ակնկալվում է գնիջեցում մինչեւ 100 000 դոլար:

«Եթե ամեն ինչ լավ ընթանա, կա հավանականություն, որ 10 տարի անց ուղեւորությունները դեպի Մարս կդառնան իրականություն»,-հավելել է գյուտարարը:

Որոշ փորձագետներ արդեն պատասխանել են SpaceX-ի հիմնադրին: Ընդդիմախոսները համարում են, որ տիեզերական ճանապարհորդների մեծամասնությունը կմահանա դեպի Մարս ճանապարհին, որը տեւողությունն է շուրջ մեկ տարի: Դրա պատճառը հսկայական ճառագայթումն է, որը զբոսաշրջիկները կստանան առաջին 6 ամիսների ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Հայտնաբերվել է ավելի քան 13 միլիարդ տարեկան ամենահին աստղային կուտակումը. Nature
Թվում է, թե ամեն ինչ ավելի արագ և կտրուկ է տեղի ունեցել վաղ Տիեզերքում, և դա կարող է ներառել...
Երեւանում կայացել է Հայաստանի տիեզերական ներուժի եւ ապագայի մասին թեմատիկ երեկո
Հեռուստապոեմը ներկայացնում է նաեւ AMADEE-24-ի նախապատմությունը եւ թե ինչպես է ավստրիական տիեզերական ֆորումը Մարս մոլորակի սիմուլյացիոն առաքելությունը...
Եվրոպայում ծրագրում են օգտակար բեռներ փոխադրել Մարսի ուղեծիր
Փոխադրող տիեզերանավը նախատեսվում է համալրել էլեկտրական շարժիչ ունեցող համակարգով...
Ամենաշատ