News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Բարձր գնահատելով արաբական աշխարհի հետ Հայաստանի ավանդական ջերմ բարեկամական կապերը՝ նախարար Մնացականյանը և գլխավոր քարտուղար Աբուլ Ղեյտը քննարկեցին Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղության ձեռնարկվելիք քայլերը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակի և դրա բարելավմանն ուղղված հնարավոր քայլերի շուրջ: Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ հումանիտար իրավիճակը Սիրիայում, մասնավորապես հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերները մշտապես եղել են Հայաստանի ուշադրության կենտրոնում, և Հայաստանը մտադիր է շարունակելու իր ներդրումը տեղում մարդասիրական առաքելությանը:

Զոհրաբ Մնացականյանը և Ահմեդ Աբուլ Ղեյտն անդրադարձ կատարեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ