News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դրոնների Aeronautics իսրայելական արտադրողը Ադրբեջանի հետ պայմանագիր է կնքել։

Ընկերությունը 13 մլն դոլարի պայմանագիր է կնքել եւ նախատեսում է նաեւ Orbiter 1K դրոնների վերականգնման աշխատանքներ՝ հայտնում է Jerusalem Post-ը։

Իսրայելի ՊՆ-ն երկու շաբաթից Aeronautics ընկերությանն է վերադարձրել դրոնների արտահանման լիցենզիան, սակայն ընկերության երեք ղեկավարների լիցենզիան դադարեցվել է։

Ընկերության այդ աշխատակիցները կասկածվում են խարդախության եւ սպառազինության արտահանման վերահսկողության օրենքը խախտելու մեջ։

Գործով հետաքննությունը սկսվել է 2017թ․ սեպտեմբերին, եւ գործի մանրամասների հրապարակման վրա արգելք է դրվել։ Անցյալ տարվա օգոստոսին ընկերությունը զրկվել էր «կարեւոր հաճախորդին» Orbiter 1K անօդաչու մատակարարելու լիցենզիայից։

Իսրայելական թերթը նաեւ ընդգծում է, որ 2016թ․ Ադրբեջանն օգտագործել է իսրայելական արտադրության Harop անօդաչու-կամիկաձեն ավտոբուսի վրա հարձակման համար, որի հետեւանքով 7 հայ էր զոհվել։

Հիշեցնենք, որ ըստ իսրայելական «Մաարիվ» թերթի, Ադրբեջանի ներկայացուցիչները, ովքեր դիտարկում են նոր իսրայելական անօդաչուների գնման հնարավորությունը, Aeronautics Defense Systems-ին խնդրել են ցուցադրել Orbiter 1K դրոն-կամիկաձեի հնարավորությունները։ Դրա համար անօդաչուի օպերատորներին առաջարկել են հարված հասցնել սահմանի մոտ տեղակայված հայկական զինված ուժերի դիրքերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ