News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզպետարանից ոչինչ չի կորել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն` անդրադառնալով նախօրեին մարզպետարանում տեղի ունեցած գողության փորձին:

«Իմ տեղեկություններով ոչ մի բան չի կորել, ոչ մի բան չեն հասցրել գողանալ: Հավանաբար գումար են ման եկել, չեն գտել, թողել հեռացել են: Շենքը 24 ժամյա հսկողության տակ է, պահակ ունենք: Սակայն պահակը չի նկատել առավոտյան են դեպքի մասին իմացել»,- ասաց մարզպետը:

Համբարձում Մաթեւոսյանը նշեց, որ մարզպետարանի շենքը բավականին մեծ է, այդ հատվածն էլ, որտեղ գողության փորձ են կատարել, պահակից բավական հեռու է գտնվում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել Սարդարապատ գյուղի բնակիչ, 60-ամյա Հայկ Պողոսյանը և հայտնել, որ փետրվարի 14-ի ժամը 20:00-ից մինչև փետրվարի 15-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք՝ օգտվելով շենքի հետնամասի դռան բաց լինելու հանգամանքից, և տեխնիկական միջոցների գործադրմամբ, վնասել են թիվ 208 աշխատասենյակի դռան փականը, մուտք գործել ներս, սակայն հանցագործությունը ավարտին չեն հասցրել:

Տպել
Ամենաշատ