News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Նիժնեվարտովսկում՝ բնակելի տան բանկում կատարված հրաձգությունից, որի արդյունքում տղամարդ էր վիրավորվել, նոր մանրամասներ են հայտնի դարձել:

ՌԴ ՆԳՆ-ն հրապարակել է Մոսկվայում Նովոյասենսեւսկի պողոտայի հյուրանոցներից մեկում մահափորձի եւ զենքի անօրինական պահման երկու կասկածյալների ձերբակալության տեսանյութը: Խոսքը քիլերների մասին է, որոնք 2019 թվականի հունվարի վերջին Նիժնեւարտովսկում մահափորձ էին իրականացրել քրեական հեղինակություն Տալեխ Օրիֆ օղլի Ալիեւի դեմ, գրում է topnews.ru-ն:

ՆԳՆ տվյալներով՝ ձերբակալվածները՝ 23-ամյա տղամարդը եւ նրա 39-ամյա հանցակիցը, Ադրբեջանի քաղաքացիներ են:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 28-ին Նիժնեվարտովսկում Մարշալ Ժուկովի փողոցում 39-ամյա տեղական բնակչի վրա հարձակում էր կատարվել: Տղամարդուն սպանել էին բնակելի տան բակում՝ ատրճանակի մի քանի փամփուշտ արձակելով: Արդյունքում տուժածը հրազենային վնասվածքով հոսպիտալացվել էր:

Ըստ քննության՝ մահափորձի պատվիրատուն հայտնի օրենքով գող Նադիր Սալիֆովն է (Լոտու Գուլի): Դատելով ամեն ինչից՝ այսպիսով նա պայքար էր մղում շուկայական բիզնեսի վերահսկողության համար:

Փաստի առթիվ հարուցվել են քրեական գործեր եւ պարզվել են հանցագործության մասնակիցները, որոնցից մեկը փախուստի է դիմել եւ նրա նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել:

Telegram-ի Mash ալիքին մահափորձի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվել է, որ Ռուսաստանում Լոտու Գուլիի հավատարմատար Վասիֆ Դունյամալիեւը ժամանել է Նիժնեվարտովսկ տեղական շուկաների վերահսկողության մասին պայմանավորվելու համար, սակայն մերժում է ստացել տեղական հեղինակություն Տալեխ Օրիֆ օղլի Ալիեւից, ինչի պատճառով էլ առաջացել է վեճը:

«Ասիֆ Ալիեւը՝ «Մալիշ» մականունով, Վասիֆի ենթականերից մեկն է: Տալեխ Օրիֆ օղլի Ալիեւը նիժնեվարտովսկյան հեղինակություն է, որը շուկայական ոլորտի տանիքն է: Վասիֆը նրան հանդիպել է հունվարի 23-ին տեղական պանդոկում: Այնտեղ էլ նրան տեղյակ է պահել, որ ավելի նպատակահարմար կլինի բիզնեսն առայժմ Գուլիին տալը: Նա կարող է հետո կիսել, կարող է եւ ոչ: Այնուհետեւ իրադրությունը հետեւյալ կերպ է զարգացել՝ Տալեխը Վասիֆին ուղարկում է գրողի ծոցը եւ Գուլիին փոխանցում, որ Նիժնեվարտովսկից հեռու մնա»,- նշում է հեռագրական ալիքը:

Mash-ի տեղեկություններով՝ «Մալիշը» դրանից հետո Տալեխի հաշիվը մաքրելու համար երկու քիլլերի է ուղարկել՝ փոխարենը խոստանալով նոր խմբավորման մեջ տեղեր: Մի քանի օր հետո Տալեխի դեմ մահափորձ է կատարվել:

Ավելի վաղ Topnews-ը հայտնել էր, որ «օրենքով գող» Գուլին անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին Թուրքիայից Ադրբեջան էր արտաքսվել, որտեղ գտնվում էր գաղութից ազատվելուց հետո: Լրատվամիջոցները հայտնել են, որ «օրենքով գողին» տնային կալանք են տվել, նա գտնվում է ոստիկանության հսկողության տակ: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ Ադրբեջանի արդարադատության նախարարությունը արտաքսելուց հետո Գուլիի գտնվելու վայրի մասին տեղյակ չէ:

Հիշեցնենք, որ Սալիֆովը, որը ցուցադրաբար չի ճանաչել թիվ մեկ «օրենքով գող» Օլեգ Շիշկանովին («Շիշկան»), Ռուսաստանում իր շահերն ունի: Դաշնային հետախուզման մեջ գտնվող Լոտու Գուլին ՌԴ տարբեր շրջաններում առեւտրականների վրա հարկ է սահմանել՝ ձեռնարկատերերի հետ շփվելով տեսակոնֆերանսով:

Փորձագետներն արդեն մտավախություն են հայտնել, որ 2019-ին «օրենքով գող» Տարիել Օնիանիի (Տարո) բանտից դուրս գալով եւ Գուլիի հետ հնարավոր դաշինքով Ռուսաստանը կարող է համակվել նոր քրեական պատերազմով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում 57-ամյա կնոջը դանակահարել է հարազատ որդին
Սպանությունը եղել է միտումնավոր...
Rolls-Royce-ի և BMW-ի դիզայներին սպանել են առանձնատանը՝ նրա մեքենան փախցնելու փորձի պահին
Քեմերոնի կնոջը՝ նկարչուհի և դիզայներ Վերենա Կլոոսին հաջողվել է փախչել ամուսնուն սպանած հանցագործից...
Սերբական հատուկ ջոկատայինները վնասազերծել են ամուսնական զույգի 89-ամյա մարդասպանին
Հակառակ բանակցելու փորձերին, արցունքաբեր գազի և խլացուցիչ նռնակների կիրառմանը, տղամարդը հրաժարվել է հանձնվել...
Ալաբամայում ավտոմեքենայի գնդակոծման հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ երեխա
Մեքենայում գտնվող տղամարդը, կինը և փոքրիկ երեխան հրազենային վնասվածքներ են ստացել և տեղում մահացել
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
Ամենաշատ