News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են Ազատամարտիկների այգում տեղի ունեցած դաժան ծեծի հանգամանքները:

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ 33-ամյա Ալբերտ Մ.-ը վնասվածքները ստացել է Էրեբունի վարչական տարածքում, ով փետրվարի 16-ին, ժամը 20։30-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ով մինչեւ այս պահը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրան հիվանդանոց է տեղափոխել հայրը, իսկ որդուն արնաշաղախ վիճակում հայտնաբերել է մայրը եւ նա ծեծի է ենթարկվել Ազատամարտիկների այգում։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ալբերտ Մ.-ին դաժան ծեծի է ենթարկել Երեւանի բնակիչ՝ «Զմեյ» մականվամբ 48-ամյա Հովհաննես Մ.-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Հովհաննես Մ.-ի կողմից Ալբերտ Մ.-ին դաժան ծեծի ենթարկելու շարժառիթ է հանդիսացել Ալբերտի կողմից շուրջ 4 ամիս առաջ Հովհաննես Մ.-ին դանակահարելու հանգամանքը, ոը «խնամքով» դանակահարվածն ու դանակահարողը թաքցրել են եւ արդեն փետրվարի 16-ին հին հաշիվները մաքրելու նպատակով ժամը 16։00-ի սահմաններում հանդիպել են Ազատամարտիկների այգում, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Հովհաննես Մ.-ն աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ որպես քարշային ենթակայանի ավագ մասնագետ, ում նկատմամբ քննիչը հերթական միջնորդությամբ դիմելու է դատարան, որպեսզի նրա նկատմամբ հայտարարվի հետախուզում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին. Բախումից հետո «ՎԱԶ»-ում հրդեհ է բռնկվել. կա 4 զոհ. վիրավորի վիճակը ծանր է
Մարտի 19-ին, ժամը 05:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Աբովյանում երկու կողմից փակել են մեքենայի ճանապարհը, խմբով հարձակվել ու ծեծել վարորդին, կրակել նրա ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում...
Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հանգամանքները պարզվում են քրվարույթի շրջանակում. ՔԿ-ն մանրամասնում է
2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր...
Ամենաշատ