News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իսկական կատաղության է հասել՝ տեսնելով իր հերթական նմանակումը իր ամենաանհաշտ քննադատներից մեկի՝ հայտնի ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինի կատարմամբ: Նա Թրամփի կերպարով հանդես է գալիս արդեն 40-րդ անգամ, սակայն հերթական հոլովակը, որում Բոլդուինը ցուցադրել է անշնորհք, ուռեցրած շրթունքներով նախագահին, Սպիտակ տան ղեկավարին ստիպել է հունից դուրս գալ, փոխանցում է RG-ն: 

Թրամփը «հատուցման» եւ NBC հեռուստաալիքի «Շաբաթօրյա երեկո ուղիղ եթերում» ծրագրի եթերում հոլովակի հայտնվելու հանգամանքների քննության կոչ է արել:

Բաց գույնի կեղծամ դրած Բոլդուինը, որը նմանակել է Թրամփի գզգզված շեկ մազերը, նրան հատուկ մեծամիտ դեմքով ճշտորեն պատճենելով նրա խոսքը՝ երկրում արտակարգ դրություն է «հայտարարել» եւ «պարզաբանել» է Մեքսիկայի սահմանին պատի կառուցման իր ծրագրերը: «Մեզ պատը պետք է: Մենք ահռելի քանակությամբ թմրանյութեր ունենք, որոնք ստացվում են հարվային սահմանով կամ «դարչնագույն գծով»,- ասել է Բոլդուինը: - Դուք բոլորդ հասկանում եք, թե ինչու ես պետք է այդ արտակարգ իրավիճակը սարքեմ, ճի՞շտ է: Ես պարտավոր եմ, ես պարտավոր եմ, որովհետեւ ուզում եմ: Դա իսկապես հեշտ է: Մենք խնդիրներ ունենք: Թմրանյութերն այս երկիր են գալիս առանց պատերի: Պատը գործում է, պատը մեզ անվտանգ է դարձնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ