News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպայում ամենաերկար ճոպանուղին կմիացնի Խորվաթիայի հյուսիս-արեւմուտքում Ադրիատիկ ծովի ափին գտնվող Մեդվեյու գյուղը եւ Վոյալ լեռան գագաթը, փոխանցում է «Եվրապուլսը»: 

Երթուղու երկարությունը կկազմի 4,7 կմ, այն կբարձրանա 1,3 կմ: Ամբողջ ճանապարհորդությունը կտեւի 8,5 րոպե: Ճոպանուղին 1 ժամում կարող է տեղափոխել մինչեւ 310 ուղեւորի՝ առավելագույնը 60 մարդու համար նախատեսված վագոններով:

Նոր ճոպանուղու գլխավոր խնդիրն է Խորվաթիայի հյուսիսային ափը զբոսաշրջիկների համար առավել գրավիչ դարձնելը, որոնք հիմա ավելի մեծ հաճույքով երկրի հարավ են մեկնում: Նախատեսվում է շինարարությունը սկսել 2020 թվականին եւ ամբողջ աշխատանքն ավարտել 12-15 ամսում:

Խորվաթիայի ճոպանուղին Եվրոպայում ամենաերկարի կոչումը կնվաճի նիժեգորոդյան ճապանուղուց, որը իրար է կապում Նիժնի Նովգորոդը եւ Բորը, որոնք գտնվում են Վոլգայի հակադիր ափերին. ճոպանուղու երկարությունը 3,6 կմ է: Իսկ Եվրամիությունում առաջնության արմավենին առայժմ պատկանում է գերմանական ճոպանուղուն, որը զբոսաշրջիկներին բարձրացնում է ալպիական Ցուգշպիտցեի գագաթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ