News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Lockheed Martin ընկերությունը սկսել է  Javelin հակատանկային հրթիռային համալիրի նոր տարբերակի արտադրությունը, որը FGM-148F անվանումն է ստացել: IDEX-2019 սպառազինությունների միջազգային 14-րդ ցուցահանդեսին այս մաիսն ՏԱՍՍ-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը:

Նրա խոսքով, համալիրի նոր տարբերակի մատակարարման առաջին պայմանագրերը արդեն կնքվել են: «FGM-148F-ի առաջին ստացողները կլինեն ԱՄՆ-ի ցամաքային ուժերը, ինչպես նաեւ մի քանի այլ պետություններ: Ներկայումս արտադրվում է արդիականացված Javelin-ի  փորձված խմբաքանակը», - ասել է գործակալության զրուցակիցը:

FGM-148F  մոդիֆիկացիան տարբերվում է մարտական մասի բարձր բեկորաֆուգասային ազդեցությամբ: «Հետեւակի դեմ արդիականացված Javelin-ի  արդյունավետությունը 70 տոկոսով բարձրացվել է: Հակատանկային հրթիռային համալիրը արձակման արդիականացված համակարգ եւ կատարելագործված ապահովիչ է ստացել», - ասել է ընկերության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ ներկայումս մշակվում է FGM-148G անվանումով Javelin-ի նոր տարբերակը: Lockheed Martin-ի ներկայացուցիչը հայտնել է նաեւ, որ ընկերությունն ավարտել է   նաեւ Javelin համալիրով համալրված հեռակաառավարվող մարտաական մոդուլի մշակումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ