News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Լենա Նազարյանը բարձրաձայն խոստովանում է, որ որեւէ ընտրություններին հաղթելու համար կարեւորը ոչ թե ժողովրդի ցանկություններն են, այլ իրենց իշխանության որոշումը ամեն գնով անցկացնել թե չանցկացնել սեփական թեկնածուներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում Լենա Նազարյանն ասել է, որ եթե իշխանությունները ցանկանային, ապա ՏԻՄ ընտրություններին բոլոր 24 համայնքներում կհաղթեին իր թեկնածուները:

Իրականում ՏԻՄ ընտրություններին իշխանության թեկնածուները պարբերաբար պարտվել են նաեւ նախկինում: Սա չէ հարցը:

Հարցը նա է, որ տիկին Նազարյանը բարձրաձայն խոստովանում է, որ որեւէ ընտրություններին հաղթելու համար կարեւորը ոչ թե ժողովրդի ցանկություններն են, այլ իրենց իշխանության որոշումը ամեն գնով անցկացնել թե չանցկացնել սեփական թեկնածուներին:

Հետաքրքիր է. եթե Նիկոլ Փաշինյանը որոշեր, որ պիտի իր թեկնածուները հաղթեն, ապա ի՞նչ կերպով եւ մեթոդաբանությամբ կապահովեր այդ հաղթանակը:

Ասեմ. Այնպես, ինչպես խորհրդարանական ընտրություններին ապահովեցին իրենց անհայտ եւ անկենսագրություն բազմաթիվ թեկնածուների աստղաաբաշխական թվերը, գործածելով վարչական ողջ ռեսուրսը եւ հակաքարոզչությունը, գործի դնելով տեղեկատվական տեռորի իրենց սիրած գործիքակազմը ճիշտ այնպես, ինչպես արեցին հանրապետականների հանդեպ պառլամենտական ընտրություններին:

Իսկ հիմա էլ ակնկալում են, որ հասարակությունը պիտի շնորհակա՞լ լինի իրենց, որ գոնե համայնքներում Փաշինյանի հերթական «կեպիներն ու սելֆիի ձողիկներին» չեն կարգել ղեկավարներ:

Ընդունեք տիկին Նազարյանի այս ինքնախոստովանությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Շողակաթ» հեռուստաընկերությում եկեղեցական, կղերական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
«Շողակաթ» հեռուստաընկերություն կա. դա ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում այն…
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Հայաստանում 2018թ. իշխանության հանձնում է տեղի ունեցել. քաղաքագետ
2018-ին Հայաստանում իշխանության հանձնում է կատարվել...
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
Ինչպես հայտնի է, 2024թ. ապրիլի 24-ին՝ «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ...
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Նախ՝ այն ժամանակ աճի նման բարձր ցուցանիշները մեծապես պայմանավորված էին աշխարհաքաղաքական...
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զեկույցում անդրադարձ կա նաեւ ԱԺ Մարդու իրավունքների...
Ամենաշատ