News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի 24 համայնքներում փետրվարի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը  թեկնածուներ չի առաջադրել: Կուսակցության 7 անդամները ինքնաառաջադրվել են: Փետրվարի 18-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց  «Իմ քայլը» իշխող դաշինքից ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

Նրա խոսքով՝ կան համայնքներ, որտեղ նրանց կուսակցության անդամները հաղթանակ են տարել եւ համայնքներ, որտեղ պարտվել են: Եվ այս ամենն լիովին նորմալ է:

Հարցին՝ ինչպես է ստացվել, որ Ուրցաձոր գյուղի ղեկավարը նորից ընտրվել է գյուղապետ, որին գործող իշխանությունները փաստացի հեռացրել էին պաշտոնից: Նազարյանը պատասխանեց, որ դա քաղաքացիների որոշումն  էր եւ նրանք արել են իրենց ընտրությունը:

Նա նաեւ հավաստիացրեց, որ ցանկության դեպքում կուսակցությունը կարող էր բոլոր 24 համայնքներում թեկնածուներ առաջադրել եւ նրանք հաղթելու բոլոր հնարավորությունները կունենային, սակայն իշխանությունները չեն ցանկանում մենաշնորհային դարձնել քաղաքական դաշտը:

«Մենք հատկապես ցանկանում ենք ազատ թողնել ՏԻՄ ընտրությունները՝ անկախ նրանից նրանք կուսակցության անդամներ են, թե ոչ եւ որ բնակիչներն իրենք որոշեն՝ ում են նրանք ցանկանում տեսնել իրենց բնակավայրի ղեկավարի պաշտոնում», - ասաց նա:

Նշենք, որ կիրակի կայացած ընտրություններին բացի Ուրցաձորից վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության անդամները պարտվել են նաեւ մի քանի գյուղերում: Վարդենիս քաղաքում իշխող կուսակցության անդամը եւս պարտություն էր կրել՝ զբաղեցնելով 6-րդ տեղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ