News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բակերին Սաուդյան Արաբիային եւ ԱՄԷ-ին մեղադրել է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վրա հարձակված ահաբեկիչներին հովանավորելու մեջ: Հիշեցնենք, որ հարձակման հետեւանքով զոհվել է 27 մարդ,  հաղորդում է  Tasnim գործակալությանը:

«Եթե որեւէ խմբավորում թաքնվում է Պակիստանում՝ Սաուդյան Արաբիայից եւ Միացյալ Արաբական Էմիրությունների փողերը եւ նրանց զենքը ստանալով եւ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար  երկիր մարդիկ է բերում, պետք է իմանա, որ իրանական ազգի վրեժի հուրը կոչնչացնի նրանց տոհմը», - Tasnim-ը մեջբերում է Բակերիի հայտարարությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիստան եւ Բելուջիստան նահանգում մահապարտ ահաբեկիչը վարելով ականապատված ավտոմեքենան՝ պայթել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավտոբուսի կողքին: Ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է 27, վիրավորվել 13 մարդ: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է սունի «Ջեյշ ալ Ադլ» ծայրահեղական խմբավորումը:

«Ջեյշ ալ Ադլ» ծայրահեղական խմբավորումը ստեղծվել է 2012 թվականին բելուջիական սուննիների ապստամբական «Ջունդուլլահ» կազմակերպության նախկին անդամների կողմից, որը գործել է ինչպես իրանական, այնպես էլ հարեւան Պակիստանի Բելուջիստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ