News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անցյալ շաբաթ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացրել Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի գործերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ, բոլոր շփումները հաջող են անցել: Այս մասին փետրվարի 18-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ հանդիպման ժամանակ շեշտվել է 2 երկրների միջեւ միջպետական հարաբերությունների համատեքստում օրենսդիր մարմինների փոխշահավետ համագործակցության կարեւորությունը:

Ընդ որում՝ պատգամավորը հավաստիացրեց, որ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները եղել են եւ մնում են բարձր մակարդակի վրա, իսկ ՌԴ Պետդումայի կոմիտեի նախագահը հանդիպման ժամանակ ընդգծեց, որ գործընկերային համագործակցության ձեւաչափը լրացնում է 2 երկրների միջեւ հարաբերություններում գոյություն ունեցող քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: «Մենք շեշտեցինք տարբեր միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցության կարեւորությունը եւ քննարկեցինք հնարավորությունների սպեկտրը, որոնք նպաստում են 2 ժողովուրդների միջեւ հոգեւոր եւ մշակութային կապերի խորացմանն ու ընդլայնմանը»,- եզրափակեց Միքայել Մելքումյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Ամենաշատ