News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մի քանի համայնքներում, երբ ղեկավարների աշխատանքի վերաբերյալ բողոքներ էին ստացվում, ցուցադրվեց մոտեցում, որի համաձայն անհրաժեշտ է ընդառաջ գնալ բնակիչների ցանկություններին: Փետրվարի 18-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ մեկնաբանելով մի քանի ամիս առաջ իշխանությունների ճնշմամբ մի շարք տեղական ղեկավարների հրաժարականները: 

Ընդ որում, նրա խոսքով, եթե հետագայում կոնկրետ քաղաքացին ցանկություն է հայտնել ընտրություններին կրկին մասնակցելու, ապա կարող էր իր թեկնածությունն առաջադրել եւ ընտրվել: «Փաստորեն, դա էլ հենց տեղի է ունեցել: Կարծում եմ՝ ակնհայտ է հասարակության զարմանքը, որ իշխանության ներկայացուցիչները կարող են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում պարտվել: Բայց սա վկայում է այն մասին, որ Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ, երբ իշխանությունն ամեն ինչ եւ ամենուր չի վերցնում իր վերահսկողության տակ: Այսինքն՝ Հայաստանում կարող են լինել դեպքեր, երբ իշխանությունը կարող է պպարտվել: Սա ժողովրդավարության կարեւորագույն ցուցիչ է»,- շեշտեց իշխող դաշինքի պատգամավորը: 

Նշենք, որ Ուրցաձորից բացի, որտեղ կրկին հաղթել է իշխանությունների ճնշմամբ հեռացած գյուղապետը, անցած կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության անդամները պարտվել են եւս մի քանի գյուղերում: Իսկ Վարդենիս քաղաքում իշխող կուսակցության անդամն ընդհանրապես ջախջախիչ կերպով տապալվել է՝ զբաղեցնելով 6-րդ տեղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ