News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայուհին Սոնա Արմենյանը դարձել է ամենատարեց կինը, որը 70 տարեկան եւ մի քանի շաբաթական տարիքում բարձրացել է Ակոնկագաուա լեռան գագաթը, հայտնում է Հետիոտնային տուրիզմի հայկական հասարակությունը:

Ակոնկագուան Հարավային Ամերիկայի ամանբարձր գագաթն է: Մինչ այդ՝ 2012 թվականին Սոնան արդեն բարձրացել է Աֆրիկայի Կիլիմանջարո լեռան գագաթը, իսկ 2017-ին՝ Էլբրուսի գագաթը: Նա համարվում է նաեւ ամենատարեց կինը, որը հաղթահարել է Օրիսաբան՝ Մեքսիկայի ամենաբրաձր լեռը:

Սոնան սիրում է լեռներ եւ նրա բախտը բերել է, որ ընտանիքը նույնպես կիսում է նրա նախասիրությունը: Նրա ամուսինը եւ որդին՝ Հարութը եւ Սարոն, նրա հետ Կիլիմանջարո են բարձարցել, իսկ Հարութը նրա հետ նաեւ Արարատ է բարձրացել: Նրա թոռները՝ Շանթը եւ Սարինը 12 եւ 9 տարեկանում միացել են նրան, որպեսզի դառնան Ուիտնի լեռան գագաթը հասած ամենաերիտասաևդ քույրը եւ եղբայրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ