News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Տրիբունա» հասարակական վերահսկողական խումբը պարգեւավճարները պետական բյուջե վերադարձնելու պահանջով ստորագրահավաք է անցկացնում Ազատության հրապարակում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  հասարակական խմբի ղեկավար Իրինա Հարությունյանը։

«Պետբյուջեից մոտավորապես 4 միլիարդի չափ գումար են յուրացրել պետական պաշտոնյաները, մանասավորապես մարզպետներ։ Իրենք բացատրեցին, որ օրենքով սահմանված կարգով է, դրանք պարգեւավճարներ են, բայց մենք կարծում ենք, որ դա սխալ է, քանի որ դա նոր իշխանությունների օրենքը չէ, այլ հին իշխանությունների։ Եթե դա պարգեւավճար է իրենց կատարած աշխատանքի համար, մենք իրենց աշխատանքը չենք տեսել ոչ մի խրախուսման արժանի աշխատանք չենք նկատել, ոչ մարզերում, ոչ նախարարություներում։ Ուստի մենք կարծում ենք, որ ապօրինի գործառույթ է իրականացվել եւ պահանջում ենք, որ   այդ գումարները վերադարձվեն պետբյուջե, քանի որ ավելի գլոբալ խնդիրներ ունենք»,– ասաց նա։

Իրինա Հարությունյանը նշեց, որ պարգեւավճարները նույն յուրացումն է կամ թալանը, որ անում էին նախկինները. «Հիմա սրանք շարունակում են նրանց արատավոր գործելաոճը։ Մենք պահանջում ենք՝ եթե չեն կարողանում աշխատել, թող հեռանան»։

NEWS.am-ի հետ զրույցում քաղաքացի Արա Ստեփանյանն էլ ասաց, որ նոր պաշտոնյաները դեռ այնքան չեն աշխատել, որ արժանանային պարգեւավճարների։

«2 ամսում ի՞նչ են արել, որ պարգեւավճար ստանան, բա բարոյականությունը որտեղ է, թոշակառուները 25-30 հազար թոշակ են ստանում, իսկ իրենք 2 ամիս աշխատել են, 104 տոկոս պարգեւավճար են ստանում»,–  ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ