News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կիրակնօրյա պատարագից հետո Արամ Ա կաթողիկոսը աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Մանսուրյանին պարգեւատրել է «Ասպետի կարգ» շքանշանով:

Միջոցառման բացման խպոսքով հանդես է եկել խմբավար ու շվիահար Զաքար Քեշիշյանը, որը ներկայացրել է Տիգրան Մանսուրյան մարդուն ու արվեստագետին:

Քեշիշյանն ընդգծել է, որ Մանսուրյանի նորարար ու ժամանակակից երաժշտական լեզուն, լինելով համամարդկային, խորապես պահել է ազգայինը:

Ապա, նախքան շքանշանը հանձնելը, Նորի սրբությունը փոխանցել է իր պատգամը: Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ ազգային արժեքները ժողովրդի գոյատեւման երաշխիքն են, իսկ հայ ժողովրդի ծառայությանը լծված կառույցների կողքին, մեզնից յուրաքանչյուրն իր ճամփով ու տարբեր ձեւերում լծված է այդ արժեքների տարածման:

Խոսքն ուղղելով Մանսուրյանին՝ հայրապետը նշել է, որ նա իր ողջ կյանքը նվիրել է երաժշտությանն ու նրա դասական եւ ժողովրդային ստեղծագործությունները հնչել են Հայաստանի եւ համաշխարհային բեմերից:

«Ձեր ստեղծագործություններով մեր ժողովրդի զավակներին եւ օտարներին եք փոխանցել հայի հարազատ ոգին եւ ամուր հավատքը, հայի խոր տառապանքն ու հրաշափառ վերածնունդը»,-ասել է հայրապետն ու շարունակել՝ ասելով, թե գիտենք, որ Մանսուրյանն իր կյանքի այս հանգրվանում դեռ ձգտում է նոր ստեղծագործություններով հարստացնել իր երաժշտական ժառանգությունը:

Ավարտին, Վեհափառ Հայրապետն աղոթել է ու քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ է մաղթել Մանսուրյանին:

Երաժիշտն, ի պատասխան երախտագիտություն է հայտնել Նորին Սրբությանն ու ասել, որ այս շքանշանն իրեն մղելու է վերսկսել իր ստեղծագործելու թափը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Արագածոտնի Ուշի համայնքում տեղի է ունեցել Սուրբ Սարգիս վանական համալիրի վերակառուցման օրհնության կարգը (ֆոտո)
Վանական համալիրի վերակառուցումն իրականացվում է «Դիջիթեյն Գրուպի», «Արմենիա Վայն» ընկերությունների հիմնադիրներ, «Նոա»  ֆուտբոլային ակումբի...
Լավ լուր ունեմ՝ երկար չեք մնալու, սա ձեր վերջն է. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
Ինձ, այս ժողովրդին կամ որևէ հայրենատեր մարդուն ծաղրողներն իշխանության գրչակներն ու ադրբեջանցիներն են...
Ես Տավուշում եմ, եթե անձնական վիրավորանք հասցնողներն այդքան քաջություն ունեն, թող գան երես առ երես խոսեն.Բագրատ Սրբազան
Մեզ ասում են գործակալ, շատ հանգիստ եմ տանում…
Ամենաշատ