News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Փետրվարի 18-ին Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին նաեւ Արդարադատության նախարարը, նրա առաջին տեղակալը, Վճռաբեկ եւ Վերաքննիչ դատարանների նախագահները, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավա¬սու¬թյան դատարանի նախագահը:

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ  ԲԴԽ նախագահը համառոտ ներկայացրել է դատական իշխանության համակարգում Սահմանադրության եւ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներից բխող փոփոխությունները, առկա հիմնախնդիրները, Խորհրդի կողմից մշակված՝ «Արդարադատության արդյունավետության համալիր բարելավման» հայե¬ցակարգի եւ դատական իշխանության անկախության երաշխավորման ռազմավարական առաջ-նահերթությունների կենսագործման ուղղությամբ իրականացված ու իրականացվող քայլերը:

Կարեւորվել է նախատեսվող աշխատանքները գործակցաբար իրականացնելու եւ փորձագետների, մամուլի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակ¬ցությամբ առանձին հիմնախնդիրների համա¬տեղ քննարկումների կազմակերպման անհրաժեշ¬տությունը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը չափազանց օգտակար է համարել նման ձեւաչափով աշխատանքային քննարկումների կազմակերպումը, ներկայացրել իր նկատառումները հրատապ լուծում պահանջող այնպիսի խնդիրների առնչությամբ, ինչպիսիք են դատական արխիվների թվայնացումը, էլեկտրոնային արդարադատության ներդրումը, դատավորների սոցիալական անկախության երաշխիքների ամրապնդումը, օրենսդրական բարեփոխումները եւ այլն:

Խորհրդակցության մասնակիցների առաջարկություններն ամփոփելով՝ դատական իշխանության պաշտոնական կայքում առաջիկայում կտեղակայվի համատեղ քննարկվելիք ռազմավարական ուղղությունների ցանկը՝ ըստ հրատապ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ քայլերի դասակարգման:

Տպել
Ամենաշատ