News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Օրերս ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն յուրացման վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունները ստացվեցին։ Գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները տեղեկությունների հիման վրա ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Արթիկի բաժնի գործընկերների հետ։ Համատեղ աշխատանքով ոստիկանները պարզեցին, որ Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի նախկին տնօրենը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2011-ից 2018 թվականների տարբեր ժամանակահատվածներում որպես կրթօջախի պահակ, էլեկտրիկ-փականագործ է հրամանագրել տարբեր անձանց, որոնք փաստացի աշխատանքի չեն եկել, նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձներն էլ, ընդհանուր 2.450.000 դրամ, տնօրենը յուրացրել է։ Պարզվել է նաեւ, որ դպրոցի տնտեսվարը 2012 թվականին մի քանի ամսով արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան, սակայն այդ ընթացքում նրա անվամբ աշխատավարձ է դուրս գրվել։ Ընդհանուր 200.000 դրամից ավելի գումարը եւս յուրացվել է։

Յուրացման կամ վատնման փաստերով ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։

Կատարվում է նախաքննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Ամենաշատ