News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է թիվ 12 պոլիկլինիկայի խնդրին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Պարո՛ն քաղաքապետ, որեւէ մեկը հետայսու չփորձի մեզ մեղադրել գործընկերային մոտեցում չցուցաբերելու կամ չհամագործելու մեջ։

14.02.2019 թվականին աշխատակիցների հրավերով ներկա եմ գտնվել թիվ 12 պոլիկլինիկայի տնօրենի կողմից հրավիրված ժողովին։ Պոլիկլինիկայից, ուղիղ հեռարձակմամբ, դիմել եմ քաղաքապետին՝ խնդրանքով, որ եւս մեկ անգամ ուսումնասիրեն կատարվելիքն, այնուհետեւ մակագրեն «հրաժարականի» դիմումը։ Այդ օրը նաեւ դիմումով դիմեցի քաղաքապետին՝ կցելով տվյալ պոլիկլինիկայի աշխատակիցների դիմումն ուղղված քաղաքապետին եւ 214 ստորագրություն։ Այդուհանդերձ, փորձեցի նաեւ հանդիպել քաղաքապետի հետ՝ քննարկելու այդ պոլիկլինիկայի հետ կապված խնդիրներն ու ինձ մտահոգող որոշ հանգամանքներ։ Բայց... Քաղաքապետն ո՛չ ընդունեց ինձ, ո՛չ էլ արձագանքեց։

Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ու Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն ինձ վստահեցրեցին, որ շուրջ մեկ ամիս առաջ տնօրենը ստացել է խիստ նկատողություն քաղաքապետի կողմից փաստաթղթային անճշտությունների հետ կապված եւ մեկ ամիս անց ստուգել են, որեւէ բան չի փոխվել։ Որեւէ ստուգում չի իրականացվել հաջորդիվ։

Պարո՛ն քաղաքապետ, ժողովրդավարություն բառը միայն ասելու համար չէ։ Լիահույս եմ, որ առջեւում ի հայտ չեն գան հանգամանքներ առ այն, որ այդ աթոռը նախատեսված էր ինչ-որ մեկի կամ ինչ-որ մեկի հարազատի համար, իսկ ես դա վստահաբար կիմանամ, համոզված եղեք»:

Տպել
Ամենաշատ