News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Վիշեգրադյան քառյակի գագաթնաժողովը, որը նախատեսվում էր անցկացնել հաջորդ շաբաթ, հետաձգվել է։ Այս մասին հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ տեղեկացնում է DW-ը։

Ավելի վաղ այդ հանդիպմանը մասնակցելուց վերջնականապես հրաժարվել էր Լեհաստանը։ Երկրի վարչապետ Մետուշ Մորավեցկին ազգային հեռուստաընկերության եթերում «անընդունելի եւ ռասիստական» է անվանել Իսրայելի ԱԳ նախարար Իսրաել Կացի արտահայտությունները եւ հավելել է․ «Հասկանալի է, որ մեր արտգործնախարար Չապուտովիչը չի մասնակցի այդ գագաթնաժողովին»։

Մեկ օր առաջ Կացը հայտարարել էր, թե «շատ լեհեր համագործակցել են նացիստների հետ» (Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ-խմբ․), եւ մեջբերել էր Իսրայելի նախկին վարչապետ Իցխակ Շամիրի այն խոսքերը, թե «լեհերը մոր կաթի հետ ընդունել են հակասեմիտիզմը»։ Այդ կապակցությամբ բացատրությունների համար Լեհաստանի ԱԳՆ է հրավիրվել երկրում Իսրայելի դեսպան Աննա Ազարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ