News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն արգելափակել է Հյուսիսային Կորեայում քաղաքացիական ավիացիան բարելավելու ԻԱԿՕ-ի ջանքերը, երբ Փխենյանը փորձում է օտարերկրյա չվերթների համար կրկին բացել իր օդային տարածքները՝ հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ-ի այս քայլը Հյուսիսային Կորեայի վրա պատժամիջոցային ճնշում գործադրելու բանակցային մարտավարության մի մասն է՝ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպման նախօրեին հայտարարել է լրատվամիջոցի աղբյուրը։ Վաշինգտոնն ուզում է հասնել միջուկային եւ հրթիռային ծրագրերից հրաժարվելու Փխենյանի կողմից որոշակի պարտավորությունների ստանձնմանը։

ՄԱԿ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ԻԱԿՕ), որը միավորում է 192 անդամ երկրների, Փխենյանի հետ միասին աշխատում է նոր օդային երթուղու բացման ուղղությամբ, որը կանցնի Հյուսիսային եւ Հարավային Կորեաների օդային տարածքով։

Ավիաընկերություններն այժմ օգտագործում են լրացուցիչ երթուղիներ, որպեսզի խուսափեն Հյուսիսային Կորեայից՝ հրթիռների չհայտարարված արձակումների սպառնալիքի պատճառով։ Եթե տարածքը համարվի անվտանգ, միջազգային ավիաուղիները կարող են տնտեսել վառելիքը եւ ժամանակը, որ ծախսվում է Ասիայի եւ Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի միջեւ, իսկ Հյուսիսային Կորեան կարող է սկսել վերստեղծել կոմերցիոն ավիացիայի սեփական ինդուստրիան։

Ինչպես հայտնել են երկու աղբյուրները, ԻԱԿՕ-ն պատրաստ է օգնել բարելավելու ԿԺԴՀ-ի ավիացիոն համակարգը։ Նրանց խոսքերով, երկիրը նույնպես խնդրել է կազմակերպությանն իրեն հասանելի դարձնել ԱՄՆ ավիացիոն քարտեզները։

Սակայն ԱՄՆ-ը համոզել է չօգնել Հյուսիսային Կորեային, քանի որ Վաշինգտոնն ուզում է «միավորել բոլոր լծակներն ու խթաններն» այնքան ժամանակ, քանի դեռ Փխենյանն ապառազմականացման հարցում չի հասել էական առաջընթացի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ