News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի  կառավարությունն ԱՄՆ-ին մեղադրել է  իր արդյունաբերական զարգացումն արգելափաակելու փորձի մեջ այն բանից հետո, երբ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ տեխնոլոգիական հսկա Huawei-ը եւ հեռահաղորդակցության սարքավորումների այլ չինական մատակարարները անվտանգության համար սպառնալիք են ներկայացնում, գրում է AP-ն:

Չինաստանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հերքել է այն ենթադրությունները, որ Պեկինն իր ընկերությունները  կարող է օգտագործել օտարերկրյա պետությունների մասին տեղեկություններ հավաքելու համար:

Վաշինգտոնը փորձում է «առիթ գտնել  չինական ձեռնարկությունների օրինական զարգացման ճնշման համար», հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը: Նա ԱՄՆ-ին մեղադրել է տնտեսական գործունեության մեջ միջամտելու համար «քաղաքական միջոցներ» օգտագործելու մեջ, «ինչը երկերեսանիություն  է, անամոթություն եւ անարդար»:

Ավելի վաղ, Գերմանիայում ելույթ ունենալով, Փենսը եվրոպական դաշնակիցներին կոչ էր արել լրջորեն վերաբերվել «սպառնալիքին», որն ըստ նրա ներկայացնում է Huawei-ը:

Huawei-ը, շվեդական LM Ericsson-ի եւ ֆիննական Nokia Corp-ի  հետ միասին 5G տեխնոլոգիաների զարգացման բնագավառում համաշխարհային առաջատար է:

Փենսը նշել է, որ Huawei-ը  եւ հեռահաղորդակցության սարքավորումների այլ չինական արտադրողները Պեկինին «հասանելի են դարձնում իրենց ցանցի կամ սարքավորումների հետ կապված բոլոր տվյալներին»:

Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ն որեւէ ապացույց չի ներկայացրել Huawei-ի եւ այլ տեխնոլոգիական ընկերությունների դեմ իր մեղադրանքների վերաբերյալ: Սա ոլորտի որոշ վերլուծաբաններին դրդել է ենթադրել, որ Վաշինգտոնը փորձում է օգտագործել անվտանգությունը չինացի մրցակիցներին դուրս մղելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ