News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կաշառք ստանալու համար օրերս կալանավորված Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետ 51–ամյա Սամվել Դավթյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Դավթյանի պաշտպան Ռոբերտ Ալիխանյանը։ Նա նշեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի էությունը հասկանալի չէ, հետևաբար նա հրաժարվում է ցուցմունք տալ իրեն վերագրվող ենթադրյալ արարքների կապակցությամբ։

Նշենք որ գործակալության պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շորթմամբ կաշառք ստանալը) և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Փաստաբանի խոսքով՝ Դավթյանին առաջադրված մեղադրանքը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին։

«Իմ պաշտպանյալին վերագրվող գործողության նկարագրական և պատճառական մասում նշված են երեք տարբեր հանցակազմեր՝ հովանավորչություն, թողտվություն և կաշառքի շորթում, մինչդեռ դրանք տարբեր հանցակազմներ են և արարքի օբյեկտիվ կողմը բնութագրող տարբեր գործողություններ։ Չի կարելի անձին մի գործողությամբ մեղադրել երեք տարբեր հանզակազմերի կատարման համար»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ անձը չի կարող արդյունավետ օգտվել պաշտպանության իրավունքից, եթե չգիտի կոնկրետ ինչի համար է մեղադրվում։

Ռոբերտ Ալիխանյանը նաև տեղեկացրեց, որ Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալությունում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի կապակցությամբ քրեական գործը հարուցվել է դեռևս 5 ամիս առաջ։ Նրա խոսքով՝ այս ընթացքում իր պաշտպանյալը որևէ կերպ չի խոչընդոտել գործի քննությանը, կամովի ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։

«Փետրվարի 4-ին նրա նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել, որը սակայն դատարանն իրավաչափ չի ճանաչել։ Այնուհետև վարույթն իրականացնող մարմինը նրան մեղադրանք է առաջադրել, իսկ Տավուշի մարզի դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և իմ պաշտպանյալի նկատմամբ կալանավորման որոշում կայացրել»,- ասաց փաստաբանը։

Նա նաև հայտնեց, որ Սամվել Դավթյանն ունի ողնաշարի հիվանդություն և խնամքին ունի երեք անչափահաս երեխա։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետը 2016 թ. մինչև 2018 թ. սոցիալական նպաստ ծրագրում ընդգրկելու և սոցիալական նպաստ ծրագրից օգտվելը շարունակելու համար քաղաքացիներից ամեն ամիս պահանջել և ստացել է զգալի չափերի գումար:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի: 3 անձի՝ սուտ մատնութան և 3 անձի՝ կաշառք տալու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
ԶԼՄ. Փարիզում փլուզվել են «Մուլեն Ռուժ» կաբարեի ջրաղացի թևերը
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել․․․
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի...
Դատարանը կալանել է կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ունեցվածքն ու հաշիվները
Գործակալության զրուցակցի վկայությամբ, կալանվել է Թիմուր Իվանովի, նրա կնոջ, նախկին կանանց և հինգ՝ այդ թվում՝ որդեգրված, երեխաների անունով գրանցված ունեցվածքը
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել  նրան
2024 թ․ ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ...
Ամենաշատ