News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան մտադիր չէ հետեւել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ընդունել եւ քրեական պատասխանատվություն ենթարկել Սիրիայում ԱՄՆ զինվորականների կողմից գերեվարված ԻՊ զինյալներին, հաղորդում է Reuters-ը:

 «Գոյություն ունի աշխարհաքաղաքական կոնտեքստ, որը կապված է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերման հետ: Ներկայումս մենք չենք փոխում մեր քաղաքականությունը», -ասել է Ֆրանսիայի արդարադատության նախարարը:  

«Այս փուլում Ֆրանսիան չի պատասխանում Թրամփի պահանջներին»:

Ֆրանսիայի կառավարությունը կտրականապես հրաժարվել է ընդունել ԻՊ զինյալներին եւ նրանց կանանց:

ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը նրանց «ազգի թշնամիներ» է անվանել, որոնք Սիրիայում կամ Իրաքում պետք է կանգնեն արդարադատության առջեւ:

Սակայն Սիրիայից հեռանալու ԱՄՆ-ի հեռանկարը Ֆրանսիային ստիպել է նախապատարստվել ֆրանսիացի տասնյակ ջիհադիստների վերադարձին: Փարիզը սեփական նախաձեռնությամբ արդեն փորձում է վերադարձնել անչափահասներին:

Գերմանիան նույնպես սառն է արձագաքնել  Թրամփի կոչին: DW-ն հաղորդում է, որ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտնել է, որ Եվրոպայում Վաշինգտոնի գործընկերներին չափազանց դժվար կլինի կատարել Թրամփի կոչը:

Նախարարը հավելել է, որ Գերմանիայի քաղաքացիության առկայությունը երկիր վերադառնալու իրավունք  է տալիս: Սակայն Սիրիայում այժմ քաղաքացիությունը ստուգելու հնարավորություն չկա, ընդգծել է Մաասը: Նրա խոսքով՝ Բեռլինը այդ հարցով իր ծրագրերը համակարգում է Փարիզի եւ Լոնդոնի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ