News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ Բին Սալմանը Իսլամաբադ այցի ժամանակ հրահանգել է թագավորության բանտերից ազատել մոտ 2100 պակիստանցի պատանդների՝ հայտնել է Պակիստանի լրատվության նախարարը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Արքայազն Մուհամմեդը Պակիստանում էր անցյալ հանգստյան օրերին։ Սաուդյան Արաբիան 20 մլրդ դոլարի ներդրումային համաձայնագիր է ստորագրել Պակիստանի հետ։

Պակիստանի վարչապետ Իմրան Խանի խնդրանքով արքայազնը «հրահանգել է անհապաղ ազատել 2107 պակիստանցի կալանավորներին»,- Twitter-ում գրել է նախարարը։

Ողջ Մերձավոր արեւելքով մեկ բանտերում գտնվող հազարավոր պակիստանցի աշխատավորների ճակատագիրը նուրբ խնդիր է Պակիստանում, որտեղ տարածված է այն կարծիքը, թե կալանավորները հիմնականում աղքատներ են, որոնք հանցանք չեն գործել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ