News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը չպետք է Անկարայի կողմից պաշտպանական համակարգերի գնումների հարցը կապի Սիրիայում համագործակցության հետ։ Այս մասին հարավարեւմտյան Բուրդուր քաղաքում հանրահավաքի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտնում է Hurriet-ը։

Նրա խոսքերով, Թուրքիան ստիպված էր հակաօդային պաշտպանության այլընտրանքային համակարգեր փնտրել, եւ նա հասել է ռուսական С-400 համակարգերի գնման մասին համաձայնագրի կնքմանը, քանի որ սահմանին աճող վտանգների պայմաններում երկրին անհրաժեշտ էին սարքավորումներ, սակայն նա դաշնակիցների կողմից աջակցություն չկարողացավ գտնել։

Էրդողանն ուղիղ ԱՄՆ-ի անունը չի տվել, սակայն ակնարկել է, որ «Թուրքիայի դաշնակիցը» փորձում է համոզել իրեն փոշմանել եւ հրաժարվել ռուսական С-400-ներից։

Էրդողանը նաեւ կոչ է արել ԱՄՆ-ին ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերումը չկապել սիրիական Մինբիջ քաղաքի հետ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ