News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Apple ընկերությունը MacBook Pro նոթբուքերի շարքը միանգամից երկու սարքով կհամալրի։ Այս մասին, հղում կատարելով TF International Securities-ի վերլուծաբան Մինգ Չի Կուոյին, հայտնել է Macrumors.com կայքը։

Դրանց տեխնիկական առանձնահատկությունների մասին տեղեկատվությունը շատ հակիրճ է։ Առաջին լափ-թոփը ենթադրաբար կունենա այդ դասի համակարգիչների համար շատ լայն՝ 15-16,5 դյույմ անկյունագծով էկրան՝ հայտնում է РГ-ն։

Տեղեկացվում է նաեւ արդիական մոդելների դիզայնի լիակատար վերանայման եւ վերբեռնման մասին։ Մեծացված չափսերով սարքը կարող է լիովին փոխարինել սովորական տնային համակարգչին եւ հարմար լինել դիզայներների ու գեյմերների համար։

MacBook Pro-ի երկրորդ սարքի մասին տեղեկատվությունն ավելի քիչ է։ Հայտնի է, որ էկրանի անկյունագիծը 13 դյույմի է հավասար, իսկ օպերատիվ հիշողության ծավալը կազմում է ռեկորդային 32 գեգաբայթ։

Շնորհանդեսի ամսաթիվը եւ գները դեռեւս պարզ չեն, սակայն զեկույցում ասվում է, որ սարքերը կթողարկվեն 2019 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Ամենաշատ