News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փետրվարի 19-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Ծովային կաթնասունների պաշտպանության կամ Կետերի համաշխարհային օրը:

Այս էկոլոգիական օրը համարվում է ոչ միայն կետերի պաշտպանության օր, այլեւ ծովային բոլոր կաթնասունների եւ այլ կենդանի արարածների, որոնք բնակվում են Երկրագնդի ծովերում եւ օվկիանոսներում:

Օրը հիմնադրվել է 1986 թվականին, երբ ուժի մեջ է մտել կետերի արդյունահանման մորատորիումը, որը սահմանել էր Կետերի միջազգային հանձնաժողովը (ԿՄՀ, International Whaling Commission, IWC): Մորատորիումը գործում է մինչ օրս եւ նշանակում է, որ ամբողջ աշխարհում կետորսությունը, ինչպես նաեւ կետամսի վաճառքն արգելված են: Ներկայումս կետերի արդյունահանումը թույլատրված է բացառապես բնիկ բնակչության պահանջների բավարարման համար եւ ԿՄՀ-ի անդամ երկրների կառավարությունների հատուկ թույլտվությամբ գիտական նպատակներով:

Կետերի օրն առաջին հերթին նպատակ ունի հանրության, իշխանությունների ներկայացուցիչների եւ ամբողջ մարդկության ուշադրությունը գրավել կենդանիների այս յուրահատուկ տեսակի եւ ընդհանրապես բոլոր ծովային կաթնասունների պաշտպանության հարցերի վրա, որոնցից ներկայումս մեր մոլորակում պահպանվել է ընդամենը 119 տեսակ: Ծովային կաթնասունների, մասնավորապես կետերի ինտենսիվ եւ դաժան բնաջնջումը, որը շարունակվում է արդեն 200 տարի, կործանարար է ազդել նրանց թվաքանակի վրա՝ այս խմբի շատ ներկայացուցիչներ հայտնվել են անհետացման եզրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ