News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Starship բազմանգամյա օգտագործման տիեզերանավը, որի բարձրությունը 55 մ է, տիեզերք կուղեւորվի 67 մ բարձրությամբ Super Heavy նավակրի հետ։ Գերհզոր տիեզերական սարքը կտեղավորի 100 ուղեւոր եւ 150 տոննա բեռ։ Ընդ որում, նրան կարելի է կրկնակի օգտագործել։ Հենց Big Falcon Rocket-ը, ինչպես ի սկզբանե անվանվել էր տիեզերանավը, 2024թ․ կուղեւորվի Մարս, եթե SpaceX-ը սեփական գրաֆիկն ունենա՝ տեղեկացնում է HighTech-ը։

Փորձագետները նախագիծն արդեն լուրջ մարտահրավեր են անվանել ինժեներական մտքի եւ արդյունաբերության համար։

Ոմանք նշել են, որ առայժմ ոչ մեկին չէր հաջողվում ածխածնի մանրաթելերից այդ մասշտաբի կոստրուկցիա կառուցել։ Սակայն ավելի ուշ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը պատմել էր, որ դրա փոխարեն իր ընկերությունը չժանգոտող պողպատ կօգտագործի։ Նա պարզաբանել էր, որ դրա օգտագործումը շահավետ է բոլոր առումներով։ Մանրաթելերի կիլոգրամն արժի 200 դոլար՝ թափոնների հետ միասին, իսկ չժանգոտող մետաղը՝ ընդամենը 3 դոլար։ Բացի այդ, մետաղը շատ ավելի ամուր է եւ վնասվածքների հանդեպ կայուն, ինչպես նաեւ հալման բարձր ջերմաստիճան ունի։

Starship-ի եւս մեկ առանձնահատկությունը արտահոսքի համակարգն է։ Ջերմակայուն էկրանը, որը կծածկի տիեզերանավը, բաց կթողնի ջուրը կամ վառելիքը մակերեւույթին մանր անցքերի միջոցով։ Այս տեխնոլոգիան կհովացնի տիեզերանավը մեծ արագությամբ մթնոլորտ մտնելիս։

Երկու նորույթներն էլ արդեն հետաքրքրել են փորձագետներին։ NASA-ի ինժեներ Ուոլտ Էնգենուլդը համարում է, որ Starship-ի առաջին թռիչքը ծանր փորձություն կլինի SpaceX-ի համար։ Այս մասին նա ասել է Business Insider-ին տված հարցազրույցում։

Գործակալությունը մինչ այժմ այդ թռիչքը համարում է Մարսի իրացման պատմության մեջ ամենամեծ փորձությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ