News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Քողարկվելով ղարաբաղյան հակամարտությամբ՝ Ադրբեջանը չի դադարեցնում իր սահմաններն ընդլայնելու փորձերը, այդ թվում՝ հարեւան Վրաստանի հաշվին։ Այդ ծրագրերում վերջին տեղում չեն Վրաստանի իշխանությունների հասցեին հանդիմանությունները՝ իբր հայամետ քաղաքականություն վարելու համար։

Հերթական հանդիմանության համար պատրվակ դարձավ Մեղրիի հետախուզական ջոկատի հրամանատար Միքայել Ավագյանի հուշարձանի տեղադրումը Ջավախքում։ Սրան հետեւեց Բաքվից դժգոհությունների տարափը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական գործիչների կողմից։

Ի պատասխան՝ Վրաստանում գործող «Լեռնաշխարհ» հայկական կազմակերպությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով ապամոնտաժել Ադրբեջանի ազգային հերոս, Արցախյան պատերազմի մասնակից Ջալիլ Սաֆարովի հուշարձանը։ Հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները, Միքայել Ավագյանի կենսագրության հետ կապված, ապատեղեկատվություն են տարածում։

Ակնհայտ է, որ Ալիեւը փորձում է Հայաստանի հետ հարաբերությունները վերանայելու հարցում ճնշում գործադրել Վրաստանի իշխանությունների վրա՝ նպատակ ունենալով ոչ միայն սեպ խրել երկու երկրների հարաբերություններում, այլեւ ամրապնդել հակամարտության խաղաղ կարգավորման անհնարինության տպավորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ