News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Երեկ՝ կիրակի օրը, 24 համայնք ղեկավար էր ընտրում․ 20 համայնքում արդյունքները հայտնի են եւ ուշագրավ։ Միայն երկու համայնքում են ՔՊ-ական թեկնածուներ հաղթել, իսկ օրինակ՝ Վարդենիսում իշխող կուսակցության անդամը զբաղեցրել է 6-րդ տեղը, 10 համայնքում ընտրվել են նախկին ղեկավարները, այդ թվում՝ Ռաֆիկ Անդրեասյանը, որ դեռ երեկ խոստանում էր հագնել խմելու շորերը։ Նա Ուրցաձորի գյուղապետի պաշտոնը թողել էր բողոքի ցույցերից հետո՝ հոկտեմբերի 10-ին։ Անդրեասյանին հրաժարական տալու կոչ էր արել Արարատի մարզպետը, Պետական վերահսկողության պետն էլ այցելել էր գյուղ :

Իսկ Վարդանաշենում չեն համակերպվում ընտրությունների արդյունքների հետ։ Այստեղ եւս վերընտրվել է 4 ամիս առաջ հրաժարական տված ՀՀԿ-ական գյուղապետ Արթուր Մանուկյանը։ Հակառակ թիմից մի խումբ այժմ ցույցեր է անում՝ պահանջելով աուդիտ գյուղապետարանում։

Մերժված հների հաղթանակի եւ ՔՊ-ականների ձախողման թեման հասավ խորհրդարան։ Փոխնախագահ Լենա Նազարյանը բացատրեց՝ իրենք թեկնածու չեն առաջադրել, բայց եթե ցանկանային՝ հաղթելու բոլոր հնարավորությունները կունենային։

Ինքնախոստովանություն․ շուտով արձագանքեց ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը՝ գրելով՝ «Տիկին Նազարյանը բարձրաձայն խոստովանում է, որ հաղթելու համար կարեւորը ոչ թե ժողովրդի ցանկություններն են, այլ իրենց իշխանության որոշումը ամեն գնով անցկացնել թե չանցկացնել սեփական թեկնածուներին»:

Իշխանական լրատվամիջոցների գրոհներից դժգոհեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հատկապես որ, ըստ նրա, «ընդդիմություն» բառը վերածվել է ծաղրի:

Բոլորովին այլ կարծիքի է Լենա Նազարյանը, ըստ նրա՝ ընդդիմադիրներն առաջին անգամ կարողացան անկաշկանդ գործել եւ կառավարության ծրագրին դեմ քվեարկել։ Լրագրողի ճշտող հարցը նեղը գցեց տիկնոջը։

Նազարյանի նշած մյուս պրոգրեսը եւս, որ ընդդիմադիրերը արդեն կարողանում են ազատորեն հարցեր տալ կառավարությանը, զարմացրեց Մարուքյանին։

Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն փողերի լվացման, հարկերից խուսափելու մեղադրանք է առաջադրվել։ Սեդրակ Քոչարյանը 2rd.am կայքին պարզաբանում է տվել՝ գործը համարելով շինծու։ Ասել է՝ առանձնապես զարմացած չէ, քանի որ Փաշինյանը վաղուց է սեւեռված իրենց ընտանիքի վրա։ Սևացնելու տեխնոլոգիան, ըստ նրա, շատ պարզունակ է գործել․ տասնյակ եւ հարյուրավոր կեղծ եւ սուտ տեղեկատվությանը կցվում է մի քանի՝ որեւէ իրավախախտում չպարունակող փաստ եւ ընդհանուր ստի սոուսի տակ մատուցվում հասարակությանը։ Դրա զգալի մասը կեղծ, սուտ կամ էականորեն չափազանցված է եղել։ Ինչպես եւ հիմա։ Նա նաեւ հայտարարել է, որ թեեւ հեռու է եղել հրապարակային գործունեությունից, բայց հիմա պետք է վերանայի մոտեցումը, որպեսզի հանրությանը մոլորեցնելու փորձերը կանխվեն։

Պարգեւավճարների թեման ուժի մեջ է պահում «Տրիբունա» կոչվող հասարակական վերահսկողական խումբը, նրանք այդ գումարները բյուջե վերադարձնելու պահանջով ստորագրահավաք են սկսել Ազատության հրապարակում։

Դոլարի փոխարժեքը կայուն է, այսօր կազմել է 487 դրամ, եվրոն 551 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 629, ռուսական ռուբլու փոխարժեքը 7 ու 36  դրամ է:

Փետրվարի 19-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +8+10։

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ