News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մտահոգիչ թվեր է հրապարակել բնակարանային գողությունների առնչությամբ։ Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը։ 

Շիրակի մարզում 2017 թվականի հետ համեմատ 2018 թվականին բնակարանային գողությունների թիվն ավելացել է 20-ով՝ 71-ից դառնալով 91։ Դատախազին անհանգստացնում է բացահայտման ցուցանիշը, որը, ըստ նրա, կազմում է 22 տոկոս։

«Այս հանգամանքն ինձ շատ է մտահոգում․ բազմիցս թե՛ բանավոր, թե՛ գրավոր հանձնարարություններ, միջնորդագրեր են հասցեագրվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին, տարբեր ստորաբաժանումների, տարբեր գերատեսչությունների։ Անձամբ այսօր գրություն եմ հասցեագրել Շիրակի մարզպետին և առաջարկել եմ, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ղեկավար կազմի հետ քննարկեն և վեր հանեն թիրախ և ռիսկային գոտի հանդիսացող բնակավայրերը, որտեղ կատարվում են գողություններ և գործուն միջոցներ ձեռնարկեն նշված բնակավայրերում տեսախցիկներ տեղադրելու ուղղությամբ, ինչպես նաև գործուն միջոցներ ձեռնարկեն բազմաբնակարանային շենքերի մուտքերին կոդավորվող դռներ տեղադրելու համար»,- ասել է Կարեն Գաբրիելյանը՝ նշելով, որ թիրախում հարուստներն են։

«Հիմնականում ունևոր մարդկանց են թիրախ դարձնում ու հիմնականում հանցագործ անձինք տեղեկացված են լինում գողոնի գտնվելու վայրի մասին։ Քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դեպքի վայրի իրերի զննությունը, իրեղեն ապացույց համարվող առարկաները հափշտակվել են կոնկրետ տեղից և նշված բնակարանում որևէ խառնաշփոթ իրավիճակ առկա չէ։ Հանցագործներն իրազեկված են եղել գողոնի կոնկրետ տեղակայման մասին», -ասել է դատախազը։

 Նրա տեղեկացմամբ, գողություններ կատարվել են այն բնակարաններից, որտեղ ժամանակավորապես կամ մշտապես բնակություն չեն հաստատել։ Եղել են դեպքեր, երբ տանտերերը հարսանիքի են գնացել, վերադարձել են տուն՝ տեսնելով, որ արժեքավոր իրերը թալանվել են։

Այս առումով հատկապես ռիսկային են դարձել Անի և Մուշ թաղամասերը։ Կարեն Գաբրիելյանի փաստմամբ, գողությունների կատարման ձեռագիրը գրեթե նույնն է, որը առիթ է դարձել ենթադրելու, որ գործում է հանցավոր խմբավորում․ նրանք հիմնականում մուտք են գործում բնակարանների մուտքի դռան փականները կամ պատուհանների փեղկերը կոտրելու եղանակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Ամենաշատ