News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի մի քանի բնակիչներ նախկին դպրոցի տարածքում բնակություն հաստատելու համար վճարել են գյուղապետ Արթուր Մանուկյանին, իսկ հետո պարզվել է, որ այն իրենց տրամադրված է եղել անհատույց: NEWS.am-ի հետ զրույցում այդ տարիներին ավագանու անդամ Ազատ Գրիգորյանն ասաց, որ ինքն էլ է ստորագրել այն փաստաթղթի տակ, որով ասվում է՝ տարածքը տրամադրվում է անհատույց. «Իմ ստորագրությունը կա, որ այս շենքը՝ նախկին դպրոցը, անհատույց տրամադրել համայնքի բնակիչներին, բայց դրա փոխարեն գումարներ են շորթվել»,- պատմեց նա:

Տարածք ստացած գուղացիներից մեկն ասաց, որ ինքը գյուղապետին առձեռն վճարել է 600 հազար դրամ, իսկ 166 հազար դրամ վճարել է դպրոցի գրքերի համար. «Վճարելուց հետո իմացել ենք՝ անհատույց է, ինչի՞ համար 600 հազար դրամ վճարեմ, եթե ինձ խաբել են, եթե դա տրվել է անհատույց: Կարող էի վճարել միայն պետական արժեքը՝ ասենք 35 հազար դրամ»:

Նա ասաց, որ իր պես հինգ-վեց մարդ կա, որ գյուղապետին մինչև 1 մլն դրամ վճարել են առձեռն՝ անհատույց տրվող տարածքի համար. «Թող կանգնեն, ասեն՝ ժողովուրդը սուտ է խոսում»,- հավելեց նա:

Մեկ այլ գյուղացի էլ հավելեց, որ գյուղապետը ժամկետ էր նշանակել գումարը վճարելու համար. «Ժամ էր դրել վրեքներս»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընտրվել է չորս ամիս առաջ հրաժարական տված գյուղապետ Արթուր Մանուկյանը, որին գյուղացիները վերագրում են շորթման այս դեպքերը:

Տպել
Ամենաշատ