News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ հրաժարական է տալիս՝ կապված Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հետ։ Ընտրությունները կկայանան մարտի 31-ին՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր ես կլքեմ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի պաշտոնը»,- պատգամավորներին դիմելով՝ ասել է Յիլդիրիմը։

2016-2018թթ․ Յիլդիրիմը եղել է Թուրքիայի վարչապետը եւ այդ պաշտոնից հեռացել է այն բանից հետո, երբ երկիրն անցավ կառավարման նախագահական համակարգին։ Անցյալ տարվա հուլիսին նա ընտրվել է թուրքական խորհրդարանի խոսնակ։ Նա համարվում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ամենամերձավոր քաղաքական գործիչներից մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ