Հնդկաստանի Ռաջասթհան նահանգում առնվազն 13 մարդ է զոհվել, եւս 15-ը վնասվածքներ ստացել, երբ բեռնատարը մխրճվել է հարսանեկան թափորի մեջ, հայտնում է NDTV-ն:
Պատահարը տեղի է ունեցել երկուշաբթի ուշ երեկոյան Ամբավալի գյուղում: Ավանդույթի համաձայն՝ հարսանեկան թափորը շարժվում էր մայրուղու երկայնքով ճամփեզրով, երբ բեռնատարը մարդկանց վրաերթի է ենթարկել:
Տուժածներին, որոնց թվում է նաեւ հարսնացուն, տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները: