News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ու ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի սոցցանցային, հեռահար բանավեճից հետո «Իմ քայլի» ներկայացուցիչները խստագույնս զգուշանում են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության մասին արտահայտվելիս:

Ըստ «Իրատեսի» տեղեկությունների՝ այդ միջադեպից հետո «Իմ քայլի» պատգամավորներից մի քանիսն ընկերական զրույց են ունեցել Սոֆյա Հովսեփյանի հետ ու վերջինիս հորդորել կա՛մ այսուհետ չբարձրաձայնել ՀԱԿ-ի դիրքորոշումները, կա՛մ առավելագույնս լոյալ լինել:

Այնպես չէ «իշխող կուսակցության ներսում, որ Սոֆյայի տեսակետը կիսողներ չկան, բայց քիչ չեն նաեւ ՀԱԿ-ի այլ անդամների ասածներն անվերապահորեն ընդունողները: Հետագա գլխացավանքից զերծ մնալու համար երիտասարդ պատգամավորին խմբակցության առավել հասուն ու գրագետ զանգվածը հորդորել է «ջրել» թեման, եթե պետք լինի անգամ զիջողական դիրք ընդունել ու խուսափել հետագա շահարկումներից:

Բացի այդ, քանի որ, ըստ որոշ աղբյուրների, Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը մերթընդմերթ հանդիպումներ են ունենում, ապա կարելի է ենթադրել, որ երկու կուսակցությունների հարաբերություններում ջղաձգումները ցանկալի չեն»,- ասաց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ