News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ երկրի 16 նահանգ հայց է ներկայացրել: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը:

Ըստ տեղեկությունների՝ դատարան հայցը ներկայացվել է արտակարգ դրության մասին հայտարարության պատճառով, որը Թրամփը որոշել է օգտագործել ամերիկա-մեքսիկական սահմանին պատի կառուցման նպատակով 8 մլրդ դոլար ստանալու համար:

«16 նահանգներից կազմված կոալիցիան, ներառյալ Կալիֆոռնիան եւ Նյու Յորքը, երկուշաբթի դատարանում նախագահ Թրամփին մարտահրավեր է նետել»,- նշում է պարբերականը

Հստակեցվում է, որ դատարան դիմածները կարծում են, որ նախագահն իրավունք չունի դրամական միջոցները վերաուղղել պատի կառուցմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ