News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իտալիայի նախկին վարչապետ Մաթեո Ռենցիի ծնողներին վերցրել են տնային կալանքի տակ՝ խարդախության եւ իրենց ընկերությունները միտումնավոր սնանկության հասցնելու կասկածանքով, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով ANSA-ին։

Ինչպես նշվում է, ֆլորենցիացի գործարարներ Տիցիանո Ռենցին եւ Լաուրու Բովոլին առաջին անգամ չէ, որ դառնում են սնանկացման գործով անցնողներ։ Այժմ նրանց նորից կասկածում են հանցավոր սխեմաներ կիրառելու մեջ։ Զույգը գտնվում է քննության տակ, քանի որ նրանց կասկածում են, որ նրանք 2013-ին կեղծ հաշիվներ են դուրս գրել այն ծառայությունների դիմաց, որոնք երբեք չեն մատուցել, ինչպես նաեւ սնանկության են հասցրել իրենց տրամադրության տակ գտնվող կոոպերատիվները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ