ԱՄՆ Միչիգան նահանգում հրաձգության հետեւանքով չորս մարդ է զոհվել: Այս մասին Քենթ շրջանի ոստիկանությունը հայտնել է Twitter-յան իր էջում:
«Քենթ շրջանի շերիֆը 19 mile Road փողոցում տեղի ունեցածի քննության կապակցությամբ տեղեկություններ է հայտնում լրատվամիջոցներին: Մենք կարող ենք հաստատել, որ զոհվել է 4 մարդ, սակայն չենք կարծում, որ ներկա պահին հանրային անվտանգությանը սպառնալիք կա»,- նշված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ շերիֆն ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդի ճեպազրույցի ժամանակ, որը տեղի կունենա առաջիկայում: