News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Դեղին բաճկոնների» շարժման հետ կապված ճգնաժամի զարգացման հարցում միջամտություն կա ինչպես երկրի ներսից, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Այս մասին ասել է Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության (DGSI) ղեկավար Նիկոլա Լերները Le Parisien թերթին տված հարցազրույցում։

«Անհնար է ժխտել, որ ոմանք Ֆրանսիայում եւ նրա սահմաններից դուրս շահագրգռված են, որպեսզի դժվար կացության մեջ դնեն կառավարությանն ու երկրի նախագահին «դեղին բաճկոնների» բողոքի շարժման հետ կապված՝ բազմապատկելով կեղծ լուրերն ու կեղծիք տարածելով։ Նման միջամտությունն անընդունելի է»,- նշել է նա՝ պատասխանելով պարբերականի հարցին, թե արդյոք նրա ծառայությունը հետաքննում է Ռուսաստանի միջամտությունը սույն ճգնաժամին։ Հարցազրույցի այն տարբերակով, որը հրապարակվել է կայքում, Լերները ճշգրտել է, որ չի մեկնաբանի կոնկրետ Ռուսաստանի վերաբերյալ հետաքննության հարցը, բայց ավելի ուշ տեքստը խմբագրվել է, եւ այս հիշատակումը հանվել է։

Խոսելով առհասարակ բողոքների մասին՝ հատուկ ծառայության ղեկավարը նշել է արմատական խմբերի ազդեցության մասին մնացած ցուցարարների վրա՝ օրինակ բերելով Բորդոն, Թուլուզը, Նանտը եւ Կանը, որտեղ ոստիկանության հետ բախումների եւ անկարգությունների հետեւանքով կալանվել են մարդիկ, որոնք երբեւէ համակրանք չեն տածել ծայրահեղ աջերի կամ ծայրահեղ ձախերի հանդեպ։ «Ոչ մի անգամ, սակայն, «ուլտրասներին» չհաջողվեց անցնել շարժման գլուխ, թեեւ նրանք դրանում տեսնում են հանրապետության խորհդանշանների վրա հարձակվելու հնարավորություն, նրանք դառնում են նրանց մշտական թիրախները»,- հավելել է Լերները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ