News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պատմական հայտնագործություն է արվել Գոզո կղզում թանգարանի կառուցման ժամանակ. դա հին քարհանք է, որը ենթադրաբար թվագրվում է Պունիական եւ Հռոմեական դարաշրջաններով (մ.թ.ա. II - մ.թ. I դարեր), տեղեկացնում է Մալթայի զբոսաշրջության վարչությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Հետազոտողների կարծքիները դարաշրջանի վերաբերյալ տարբերվում են. ոմանք կարծում են,որ քարհանքի պատմությունը հասնում է մինչեւ հին Կարթագեն, մյուսները՝ Հռոմի կայսրությանն այդ կղզիների միանալու ժամանակաշրջան։ Համենայնդեպս, ստացված տվյալները ենթակա են հետագա ուսումնասիրման։

Ակնկալվում է, որ նոր հնագիտական տարածքն իր տանիքի տակ կմիավորի տարածաշրջանային թանգարանը եւ մշակութային կենտրոնը։ Այցելուները կտեսնեն հավաքածուներ, որոնցում կլինեն պատմության, տեղի բանահյուսության եւ հնագիտության մասին նմուշներ։

Տեղեկացվում է նաեւ, որ այս նախաձեռնությանը տրամադրվել է 3,7 միլիոն եվրո Զարգացման եվրոպական ֆոնդից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ