News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում հայտնվել է սերմնահեղուկի դոնոր, որը ցանկանում է բեղմնավորել 2,5 հազար կնոջ, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Mirror-ին։

Տղամարդը, որն իրեն Ջո Դոնոր է անվանում, ասել է, թե Ավստրալիա է եկել հունվարին։ Նա պնդում է, որ մինչ այդ ապրում էր ԱՄՆ-ում եւ Հարավային Ամերիկայի երկրներում եւ արդեն փորձել է բեղմնավորել ավելի քան 800 կնոջ։ Տղամարդը հավաստիացնում է, որ դարձել է առնվազն հարյուր երեխայի հայր։

Նա իրեն «հրաշագործ» է անվանում եւ նախընտրում է կանանց բեղմնավորել սեռական ակտի ճանապարհով, այլ ոչ թե նրանց սրվակով սերմնահեղուկ տրամադրել։ Ջո Դոնորի վարկածով՝ այդ մեթոդն ավելի արդյունավետ է։ Տղամարդն ասել է, որ նրա այցելուների կեսից ավելին նախընտրում է «բնական բեղմնավորումը»։ Դոնորը փող չի վերցնում իր ծառայությունների դիմաց, բայց խնդրում է փոխհատուցել տրանսպորտի ծախսերը։

Նա նաեւ կանանց իր, իր ծագման ու առողջության մասին ինֆորմացիա չի տրամադրում. «Որոշ մարդիկ ուզում են, որ ես իմ մասին ամեն բան պատմեմ իրենց ու թմրանյութերի թեստ անեմ ։ Ես նրանց պատասխանում եմ. «Գիտե՞ս ինչ, դու ինձ միջուկային հրթիռի կոճակ չես տալիս, մենք ընդամենը երեխա ենք ստեղծում»։ Տղամարդն ավելացրել է, որ չի հավատում դիսպանսերացման եւ սքրինինգի արդյունավետությանը հիվանդությունները պարզելու համար, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով, եւ դրանք համարում է «կլինիկաների՝ արհեստական բեղմնավորման դավադրության մի մաս»։

Ընտանեկան իրավունքի գծով փորձագետ Սթիվեն Փեյջը նշել է, որ Դոնորը վտանգի է ենթարկում իրեն դիմող կանանց եւ նրանց պոտենցիալ երեխաներին։ «Նա աստծո դեր է ստանձնել, բայց չպետք է աստված ձեւանա հուսահատ կանանց առաջ։ Վաղ թե ուշ նա կվարակվի ՄԻԱՎ-ով եւ դա կփոխանցի էլի որեւէ մեկին։ Դա աղետ է»,- ասել է նա։ Դոնորը հակադարձել է նրանով, որ իսկական աղետն այն է, եթե «կինը մահանա որպես կույս՝ առանց երեխայի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ