News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը գերտերություն է՝ բնորոշ բոլոր հատկանիշներով եւ, եթե պետությունների առաջնորդների հարաբերությունները բարիդրացիական շղարշ ունեն, դա չի նշանակում, որ ամբողջ համակարգը կիսում է այդ գործելաոճը: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ռուսական մամուլի վերջին հրապարակումներին պատշաճ ուշադրություն չդարձրեցինք, չվերլուծեցինք, չարձագանքեցինք։

Ուշադրություն դարձրեք, որ սա այն բացառիկ դեպքերից էր, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ռուսական առաջատար ԶԼՄ-ները, այդ թվում պետական, փորձեցին ուղղակիորեն պիտակավորել՝ որպես սորոսական, հակառուսական, ՆԱՏՕ-ական, ամերիկյան, կամ այլ օտարածին իշխանափոխություն, որը նաեւ այլ պետություններ «արտահանելու» հեռանկար ունի։

Հակված էի կարծելու, որ Սիրիա գործուղված մեր մասնագետների մեկնումից անմիջապես հետո ռուսական լրատվավերլուծական դաշտում վերջապես կփարատվեր Հայաստանի երիտասարդ իշխանությունների մի որոշ հատվածի վերաբերյալ ռուսական վերապահ մոտեցումն ու վերաբերմունքը։ Այնինչ, փաստերն եկան ապացուցելու, որ ռուսական իշխանության, հետեւապես նրանց ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցների վերաբերմունքում ոչինչ չի փոխվել եւ վստահության մթնոլորտը, եթե չասենք բացակա է, ապա՝ աղտոտված է։

Հայաստանը որեւէ կերպ չարձագանքեց հրապարակումներին։ Կարծես պետք էլ չէր, արդարանալու բան չկար։ Բայց սա այդ դեպքը չէ։ Իշխանափոխության առաջին իսկ օրերից ռուսական կողմը իր վերապահ ու ակնհայտ բացասական վերաբերումնքն էր դրսեւորում որոշ նորանշանակ երիտասարդ պաշտոնյաների նկատմամբ, հաճախ՝ արդարացի։ Մենք, հավանաբար կարծեցինք, որ դա ժամանակավոր եւ նման իրադարձություններին բնորոշ գործընթաց է։ Պարզվեց՝ ոչ։

Մեր ռազմավարական դաշնակցի մոտ վերապահումներն ու անվստահությունը, գոնե իշխանության երկրորդ եւ երրորդ էշելոնի որոշ ներկայացուցիչների վերաբերյալ դեռեւս կանխակալ է։ Մի բան է պետք հասկանալ։ Ռուսաստանը գերտերություն է՝ բնորոշ բոլոր հատկանիշներով եւ, եթե պետությունների առաջնորդների հարաբերությունները բարիդրացիական շղարշ ունեն, դա չի նշանակում, որ ամբողջ համակարգը կիսում է այդ գործելաոճը։ Եվ եթե Սիրիա գնալը իրավիճակը չկարգավորեց, ուրեմն մի այլ տեղում ենք սխալվել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ