News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Գրեյթ Ֆոլս քաղաքի (Մոնտանա) բնակչուհին, նրա եղբայրը եւ ծանոթը, մեկը մյուսից անկախ, խոշոր գումար են շահել վիճակախաղում, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով UPI-ին։

Ջոդի Հենդերսոնն իր ընտանիքում վիճակախաղի վերջին հաղթողը դարձավ։ Փետրվարի 12-ին նա 9262 դոլար շահեց։ Փողը ծախսվեց Սուրբ Վալենտինի տոնը նշելու եւ հաշիվները վճարելու վրա։

Կինը պնդում է, որ վիճակախաղերով սկսել է հետաքրքրվել, երբ նրա մտերիմները սկսել են մեկը մյուսի հետեւից շահումներ ունենալ։ Հենդերսոնի եղբոր շահածը կազմել է 19 հազար դոլար (1,2 միլիոն ռուբլի), իսկ նրա ընկերուհուն, վիճակախաղում հաղթելուց հետո, ամբողջ կյանքի ընթացքում վճարելու են 25 հազարական դոլար տարեկան (1,6 միլիոն ռուբլի)։

Փետրվարի 11-ին  հաղորդվել էր Մոնտանայի մեկ այլ բնակչուհու մասին, որը շահել էր ավելի քան 17 հազար դոլար՝ զարմուհուց մի քանի ամիս հետո։ Նրա խոսքով՝ նա 30 տարի տարված է վիճակախաղերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ