Բոլոր ուղեւորները եւ աշխատակազմը երեքշաբթի առավոտյան տարհանվել են Հռոմի Չամպինո օդանավակայանից՝ հրդեհի պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով La Repubblica-ին։
Ըստ պարբերականի՝ ներկա պահին չվերթները չեղարկվել են։ Դեպքի վայր են եկել իրավապահ մարմինների աշխատակիցները եւ հրշեջները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։