News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են բնապահպանության ոլորտում Հայաստանի եւ Ճապոնիայի համագործակցության ընդլայնմանը միտված գործողություններին վերաբերող հարցեր։

Կողմերն անդրադարձել են Հայաստանում մթնոլորտային օդի մոնիթորինգի ավտոմատացման, ինչպես նաեւ բնապահպանության ոլորտի մոնիթորինգի ընդհանուր համակարգի կատարելագործման, տեխնոլոգիաների ձեռքբերման ու ներդրման ուղղությամբ համագործակցմանը։

Կողմերն անդրադարձել են նաեւ Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի, ինչպես նաեւ միջազգային այլ կոնվենցիաների եւ գործընթացների շրջանակներում երկու երկրների համագործակցության  ընթացքին վերաբերող հարցերին։

Բնապահպանության նախարարը կարեւորել է Ճապոնիայի բնապահպանության նախարարության հետ անմիջական փոխգործակցության ընդլայնումը եւ առաջնային համարել այդ ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաեւ Ճապոնիայի իր գործընկերոջը հրավիրել մասնակցելու Կովկասյան ընձառյուծի տարվան նվիրված միջազգային համաժողովին։

Դեսպան Ջուն Յամադան նշել է, որ բնապահպանությունը Ճապոնիայի կառավարության առաջնահերթություններից է, գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի նոր կառավարությունը նույնպես մեծ կարեւորություն է տալիս բնապահապանական ուղղությանը եւ իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու երկու պետությունների բնապահպանական գերատեսչությունների ուղիղ փոխգործակցության խորացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ